Անգլիացի Ֆիլ Նեւիլը նշանակվել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ, հաղորդում է հյուսիսամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Նեւիլը հեռացել է ֆուտբոլի կանանց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։
43-ամյա Նեւիլը 2018-ին հիմնված ակումբի երկրորդ մարզիչն է։ Անցած տարի թիմից հեռացել էր Դիեգո Ալոնսոն։
«Ինտեր Մայամիի» համասեփականատերն է Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում