22:44  ,  18 հունվարի, 2021

Լեմպարդ․ «Լեսթեր Սիթին» չեմպիոնի կոչման հավակնորդ է

«Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է առաջիկա մրցակցի մասին։ Անգլիայի առաջնության 18-րդ տուրում լոնդոնյան թիմը կհյուրընկալվի «Լեսթեր Սիթիին»։

«Տեսեք նրանց մրցելույթներն ու արդյունքները։ Իհարկե, «Լեսթեր Սիթին» մասնակցում է չեմպիոնական մրցավազքին։ Անցած մրցաշրջանում մեզ հաջողվեց առաջ անցնել «Լեսթերից», եւ դա կարեւոր նվաճում էր։

«Լեսթերը» չեմպիոնի կոչման հավակնորդ է։ Պետք չէ մտածել չեմպիոնության մասին, բայց եթե կարողանանք հաղթել «Լեսթերին», կհայտվենք ցանկալի դիրքում։ Չեմպիոնության համար պայքարում դեռ ոչինչ պարզ չէ»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է SkySports-ը։

«Լեսթեր Սիթի» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին։ «Լեսթեր Սիթին» 35 միավորով երրորդն է, «Չելսին» ունի 29 միավոր եւ 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում