21:14  ,  18 հունվարի, 2021

Մինսկը զրկվեց հոկեյի ԱԱ-2021-ն անցկացնելու իրավունքից

Մինսկը զրկվեց տափօղակով հոկեյի այս տարվա աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից, հաղորդում է tass.ru-ն։ Որոշումն ընդունել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիան։ Պատճառը Բելառուսի ներքաղաքական իրավիճակն է։

Աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենա մայիսի 21-ից հունիսի 6-ը։ Առաջնության երկրորդ քաղաքը Լատվիայի մայրաքաղաք Ռիգան է։ Լատվիայի հոկեյ ֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստ է միայնակ անցկացնել մրցաշարը։

Առաջնության հովանավորներ Nivea Men-ը, Skoda-ն, Tissot-ն եւ Liqui Moly-ն հրաժարվել էին աջակցել առաջնության անցկացումը Մինսկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում