Եգիպտոսի հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է արաբական երկրների լավագույն ֆուտբոլիստը, Goal.com-ի վարկածով։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 17 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Լավագույն եռյակում են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը (Ալժիր) եւ Միլանի «Ինտերում» հանդես եկող պաշտպան Աշրաֆ Հակիմին (Մարոկկո)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում