18:10  ,  18 հունվարի, 2021

Յուրգեն Կլոպ․ Ամենագլխավորը Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովելն է

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է ընթացիկ մրցաշրջանում իր ղեկավարած թիմի գլխավոր խնդրի մասին։

«Ես միշտ իմացել եմ, որ անհրաժեշտ է պայքարել լավագույն քառյակում լինելու համար։ Ամենագլխավորը Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովելն է։ Դրանից հետո կարելի է մտածել չեմպիոնի տիտղոսի մասին։ Այս մրցաշրջանում անչափ բարդ կլինի պայքարը առաջին չորս տեղերի համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Լիվերպուլը» 18 խաղում վաստակել է 34 միավոր եւ չորրորդ տեղում է։ Առաջատար «Մանչեսթեր Յունայթեդն» (18 խաղ) ունի 37 միավոր, երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող «Մանչեսթեր Սիթին» (17 խաղ) ու «Լեսթեր Սիթին» (18 խաղ)՝ 35-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում