15:31  ,  18 հունվարի, 2021

Արամ Ոսկանյանը կշարունակի աշխատանքն «Ատիրաուում»

Ֆուտբոլի Ղազախստանի կրկնակի փոխչեմպիոն «Ատիրաուն» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

45-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը լրացել էր 2020-ի դեկտեմբերին:

Ավարտված մրցաշրջանում «Ատիրաուն»  Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նվաճեց երկրի ուժեղագույնների լիգայի ուղեգիր: Ղազախստանի Առաջին դիվիզիոնի ավարտված առաջնության 12 տուրերում «Ատիրաուն» տարավ 8 հաղթանակ, կրեց մեկ պարտություն ու գրանցեց մեկ ոչ ոքի և, 36 հնարավորից վաստակելով 27 միավոր, ժամանակից շուտ ապահովելով առաջին տեղը:

Առաջիկայում թիմը կվերադառնա արձակուրդից և հավաքի կմեկնի Թուրքիա:

Հիշեցնենք, որ Արամ Ոսկանյանը նախկինում գլխավորել է նաև Երևանի «Միկան», «Ուրարտուն» (նախկին «Բանանց»), «Ալաշկերտը» ու Հայաստանի Մ-19 հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում