14:40  ,  18 հունվարի, 2021

Յովիչի դուբլից հետո «Այնտրախտը» կատակել է «Ռեալի» հետ (ֆոտո)

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» մամուլի ծառայությունը սերբ հարձակվող Լուկա Յովիչի տպավորիչ վերադարձից հետո կատակել է Մադրիդի «Ռեալի» հետ: «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում (3:1) 23-ամյա հարձակվողը 1:1 հաշվի ժամանակ փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին և դարձել հաղթական դուբլի հեղինակ:

«Դուք պարզապես պետք է խաղացնեիք նրան... Այսպիսի հրաշալի վերադարձ տուն, Լուկա»,- «Այնտրախտի» թվիթերյան էջում նշված է «Ռեալին» ուղղված գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Լուկա Յովիչն օրեր առաջ «Ռեալից» վերադարձել էր գերմանական ակումբ, որը վարձակալել է նրան: Նա «Այնտրախտից» Արքայական ակումբ էր տեղափոխվել 2019-ի ամռանը 63 միլիոն եվրոյի դիմաց: «Ռեալում» սերբ հարձակվողն անցկացրել է 32 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում