13:35  ,  18 հունվարի, 2021

Սերժ Սարգսյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը և ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը  հետևել են հունվարի 8-17-ն անցկացվոած Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 11-րդ միջազգային մրցաշարի ընթացքին: 

Հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Սերգեյ Լոբանովը և Լևոն Բաբուջյանը հավաքել են 6-ական միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Լոբանովը գրավել է երկրորդ տեղը:

Մրցաշարին մասնակցել են 10 երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:

Անցկացվել են նաև մինչև 8, 10, 12, 14 և 18 տարիքային խմբերում մրցաշարեր։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում