Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Նեյթան Չենը նվաճել է ԱՄՆ-ի առաջնության հաղթողի կոչումը:
Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 21-ամյա գեղասահորդը հավաքել է 322,28 միավոր: Երկրորդ տեղը գրավել է Վինսենտ Չժոուն (291,38), իսկ եռյակը եզրափակել է Ջոյսոն Բրաունը (276,92):
Նեյթան Չենը 5-րդ անգամ է դառնում ԱՄՆ-ի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Չենը համաշխարհային գեղասահքի անվանի մարզիչներից Ռաֆայել Հարությունյանի սանն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում