12:45  ,  18 հունվարի, 2021

Ռաֆայել Հարությունյանի 21-ամյա սանը 5-րդ անգամ դարձել է ԱՄՆ-ի չեմպիոն

Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Նեյթան Չենը նվաճել է ԱՄՆ-ի առաջնության հաղթողի կոչումը:

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 21-ամյա գեղասահորդը հավաքել է 322,28 միավոր: Երկրորդ տեղը գրավել է Վինսենտ Չժոուն (291,38), իսկ եռյակը եզրափակել է Ջոյսոն Բրաունը (276,92):

Նեյթան Չենը 5-րդ անգամ է դառնում ԱՄՆ-ի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Չենը համաշխարհային գեղասահքի անվանի մարզիչներից Ռաֆայել Հարությունյանի սանն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English