12:17  ,  18 հունվարի, 2021

Տևեսը «Բոկա Խունիորսին» օգնել է հաղթել Մարադոնայի գավաթում

«Բոկա Խունիորսը» դարձել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի գավաթի խաղարկության հաղթող:

Եզրափակիչում Բուենոս Այրեսի թիմը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Բանֆիլդին»: Արգենտինական Սան-Խուանում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ «Բոկա Խունիորսի» առաջին հարվածը դիպուկ է իրացրել Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կարլոս Տևեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում