11:15  ,  18 հունվարի, 2021

Դմիտրի Գունկոն դեռ չի միացել «Նոային»

Հայաստանի գավաթակիր, սուպերգավաթակիր ու փոխչեմպիոն Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն դեռ չի միացել ակումբին:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլը սկսել է առանց 44-ամյա մարզիչի: «Նոան» մարզվում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում, որը վերջերս վարձակալել էր 5 տարով: Թիմը նաև նոր ֆուտբոլիստների է փորձարկում այս օրերին: Սպասվում է, որ Գունկոն «Նոային» կմիանա առաջիկայում:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Նոայում» արդեն տեղի ունեցել է մարզչական փոփոխություն: Նոյեմբերին ռուսական «Խիմկիի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն փոխարինել էր 2019/2020 մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիչ, մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակին, որը տեղափոխվել էր Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա) հանդես եկող Տոլյատիի «Ակրոնը»:

Դմիտրի Գունկոն սեպտեմբերին էր հեռացվել «Խիմկիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր նախորդ տարվա օգոստոսից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով