10:35  ,  18 հունվարի, 2021

Պիրլո. Մեր թիմը պարզապես դուրս չէր եկել խաղադաշտ

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրում Միլանի «Ինտերից» կրած պարտությունը 0:2 հաշվով:

«Խաղի հենց սկզբից մեր տրամադրվածությունը ճիշտ չէր: Գործը դժվարանում է, երբ դու չունես մենապայքարներում հաղթելու վճռականություն: Թիմը պարզապես դուրս չէր եկել խաղադաշտ: Մենք շատ զգուշավոր էինք, վախենում էինք «Ինտերի» հարձակողական խաղից, այդ պատճառով մտքերով միայն կենտրոնացած էինք պաշտպանության վրա և մրցակցին թույլ տվեցինք տիրել նախաձեռնությանը: Չէինք կարող խաղալ ավելի վատ: Սա անսպասելի էր, սակայն մենք պետք է բարձրացնենք մեր գլուխները և պատրաստվենք «Նապոլիի» դեմ Սուպերգավաթի հանդիպմանը: Մեր ամբիցիաներն անփոփոխ են: Դա սխալ էր ուժեղ մրցակցի դեմ, նման բան լինում է, սակայն ինձ հիասթափեցնում է մեր վերաբերմունքը: «Յուվենտուսի» պես ակումբը պետք է դաշտ դուրս գա հստակ վստահությամբ ու ամբիցիաներով»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» 33 միավորով 5-րդ տեղում է: «Ինտերն» այդ հաղթանակից հետո 40 միավորով հավասարվեց առաջատար «Միլանին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել և հունվարի 18-ին կհյուրընկալվի «Կալյարիին»։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում