09:59  ,  18 հունվարի, 2021

Մարսելինոն առաջին մարզիչն է, որը 2 անգամ անընդմեջ «Բարսելոնային» հաղթում է եզրափակիչում

Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալը ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակի շնորհիվ սահմանել է տպավորիչ ցուցանիշ, հայտնում է Marca-ն:

Մարսելինոն պատմության առաջին մարզիչն է, որը 2 անգամ անընդմեջ «Բարսելոնային» հաղթում է մեկխաղյա եզրափակիչում: Նա դա արեց 2 տարբեր թիմերի հետ: 2018/19թթ. մրցաշրջանում իսպանացին «Վալենսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կատալոնական ակումբին հաղթել էր Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:

Մարսելինյո Տորալն «Աթլետիկը» գլխավորել է այս ամիս:

Հիշեցնենք, որ «Աթլետիկը» պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում Բիլբաոյի թիմը լրացուցիչ ժամանակում «Բարսելոնային» հաղթեց 3։2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում