02:31  ,  18 հունվարի, 2021

«Աթլետիկը» հաղթեց «Բարսելոնային» եւ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը

«Աթլետիկը» երրորդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում Բիլբաոյի թիմը լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց «Բարսելոնային»՝ 3։2

Կատալոնական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ «Աթելիտիկից» իսպանացի պաշտպան Օսկար դե Մարկոսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ իսպանացի հարձակվող Ասիեր Վիլյալիբրեն 90-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ 93-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ինիակի Ուիլյամսը խփեց «Աթլետիկի» հաղթական գոլը։

«Աթլետիկը» նախորդ անգամ այսպիսի հաջողություն ունեցել էր 2015-ին՝ դարձյալ հաղթելով «Բարսելոնային»։

Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ

«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 2։3 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 40, 77 - Օսկար դե Մարկոս, 42, Ասիեր Վիլյալիբրե, 90, Ինիակի Ուիլյամս, 93

Հեռացում՝ Լիոնել Մեսի («Բարսելոնա»), 120+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում