01:41  ,  18 հունվարի, 2021

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 2։0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը մրցեց չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը առավելության հասավ 2։0 հաշվով։

«Ինտերի» կազմում աչքի ընկան չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալն ու իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

«Ինտերը» 40 միավորով հավասարվեց առաջատար «Միլանին», որը 18-րդ տուրի խաղում հունվարի 18-ին կհյուրընկալվի «Կալյարիին»։ «Յուվենտուսը» (17 խաղ) 33 միավորով 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 2։0 (տեսանյութ)

Արտուրո Վիդալ, 12, Նիկոլո Բարելա, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով