23:46  ,  17 հունվարի, 2021

Լուկա Յովիչի դուբլը նպաստեց «Այնտրախտի» հաղթանակին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» տանը մրցեց «Շալկեի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Ֆրանկֆուրտյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալից» վարձակալությամբ վերադարձած սերբ հարձակվող Լուկա Յովիչը։

«Այնտրախտը» տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը եւ 26 միավորով 7-րդ տեղում է, «Շալկեն» վերջինն է՝ 7 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Շալկե»՝ 3։1 (տեսանյութ)

Անդրե Սիլվա, 28, Լուկա Յովիչ, 72, 90+1 - Մեթյու Հոպ, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով