23:02  ,  17 հունվարի, 2021

Իսպանիայի գավաթ․ «Վալենսիան» ու «Վիլյառեալը» 1/8 եզրափակիչում են

«Վալենսիան» ու «Վիլյառեալը» դուրս եկան Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

«Վալենսիան» 1/16 եզրափակիչի խաղում հյուրընկալվեց «Ալկորկոնին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Վիլյառեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Տեներիֆեի» հետ եւ հաղթական տարավ հիմնական ժամանակի վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ՝ 1։0։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ալկորկոն» - «Վալենսիա»՝ 0։2

Կոբա Կուանդրեդի, 12, Մանու Վալիեխո, 79

«Տեներիֆե» - «Վիլյառեալ»՝ 0։1

Ֆեր Նինյո, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում