21:14  ,  17 հունվարի, 2021

Իսպանիայի գավաթ․ Երրորդ դիվիզիոնի թիմը հաղթեց Պրիմերայում հանդես եկող «Էյբարին»

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում երրորդ դիվիզիոնում (Սեգունդա Բ, 5-րդ խումբ) հանդես եկող «Նավալկարներոն» տանը մրցեց Պրիմերան ներկայացնող «Էյբարի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաեւ «Բետիսը», որը մրցակցի խաղադաշտում 2։0 հաշվով պարտության մատնեց «Սպորտինգ Խիխոնին»։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Նավալկարներո» - «Էյբար»՝ 3։1

Մանուել Խայմես Նիետո, 30, 11մ, Խուան Էսնայդեր, 61, 79 - Յոսինորի Մուտո, 16

«Սպորտինգ Խիխոն» - «Բետիս»՝ 0։2

Սերխիո Կանալես, 28, 11մ, Ռոդրի, 31

Հեռացում՝ Մարկ Վալիենտե («Սպորտինգ»), 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում