16:51  ,  17 հունվարի, 2021

Իսպանիայի գավաթ․ «Օսասունան» ու «Գրանադան» դուրս եկան 1/8 եզրափակիչ

Շարունակում են ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպումները։

«Գրանադան» հյուրընկալվեց «Մալագային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Պայքարը շարունակում է նաեւ «Օսասունան», որը 2։0 հաշվով պարտության մատնեց «Էսպանյոլին»։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մալագա» - «Գրանադա»՝ 1։2

Կաետանո Կինտանա, 76 - Ֆեդե Վիկո, 16, Խորխե Մոլինա, 28

«Էսպանյոլ» - «Օսասունա»՝ 0։2

Խավի Մարտինես, 9, Կիկե Բարխա, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում