16:26  ,  17 հունվարի, 2021

Սադիո Մանե․ «Մանչեսթեր Յունայթեդն» դարձել է ավելի ուժեղ, բայց այս լիգայում մենք ոչ մի թիմից չենք վախենում

«Մանչեսթեր Յունայթեդն» այս տարի դարձել է ավելի ուժեղ, բայց այս լիգայում մենք ոչ մի թիմից չենք վախենում, ասել է Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» 28-ամյա սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն՝ խոսելով մանչեսթերյան թիմի հետ առաջիկա դիմակայության մասին։

«Լիվերպուլը» «Մանչեսթեր Յունայթեդին» կընդունի հունվարի 17-ին Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում։

«Մենք ցանկանում ենք այս տարի էլ նվաճել տիտղոսը, իսկ դրա համար պետք է հաղթել լավագույններին, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդին», որը հաջող է հանդես գալիս եւ ունի շատ լավ կազմ։

Մենք անհամբեր սպասում ենք այս դիմակայությանը եւ ցանկանում ենք վաստակել 3 միավոր։ Կանենք հնարավոր ամեն ինչ մեր հրաշալի ստադիոնում մրցակցին պարտության մատնելու համար»,- Մանեի խոսքը մեջբերում է BBC-ն։

Առաջատար «Մանչեսթեր Յունայթեդի» (36 միավոր) ու «Լիվերպուլի» (33 միավոր) հանդիպումը «Էնֆիլդում» կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում