13:17  ,  17 հունվարի, 2021

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց ռուսական «Տոմ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տոմ», հաղորդում է Տոմսկի ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանգիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մրցաշրջանի առաջին կեսի ընթացքում Արտյոմ Սիմոնյանը Երևանի «Նոայի» հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Արտյոմ Սիմոնյանը 2020 թվականի ամռանը Երևանի «Արարատից» էր տեղափոխվել «Նոա», որի կազմում դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: Նա ռուսական «Զենիթի» սան է: Նախկինում հանդես է եկել նաև շվեյցարական «Ցյուրիխում», «Լե Մոնում», Երևանի «Փյունիկում» ու «Ալաշկերտում»:

Արտյոմ Սիմոնյանը 10 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 26-րդ տուրից հետո «Տոմը» 17 միավորով նախավերջին՝ 21-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում