12:25  ,  17 հունվարի, 2021

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Էրլինգ Հոլանդին եւ Ռոմելու Լուկակուին

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի եւ Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով, հաղորդում է The Telegraph-ը։

Անգլիական ակումբը ամառային տրանսֆերների համար կհատկացնի 200 միլիոն եվրո։

Էրլինգ Հոլանդը 2020թ․ հունվարին ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» «Բորուսիա» է տեղափոխվել 20 միլիոն եվրոյի դիմաց։ Գերմանիայի ընթացիկ առաջնության 10 խաղում նա խփել է 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 4 խաղում Հոլանդը խել է 6 գոլ։

Ռոմելու Լուկակուն «Ինտերում» է 2019թ․ օգոստոսից։ Միլանյան ակումբը նրա համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 74 միլիոն ֆունտ ստերլինգ։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English