01:54  ,  17 հունվարի, 2021

ՊՍԺ-ն դարձավ առաջատար (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Անժեի» նկատմամբ: Փարիզցիներից երկրորդ խաղակեսում աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Լևեն Կյուրզավան:

Այս հաղթանակից հետո ՊՍժ-ն հավաքեց 42 միավոր և, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լիոնին», բարձրացավ առաջին տեղ: «Անժեն» 30 միավորով 7-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր

«Անժե» - ՊՍԺ՝ 0:1 (տեսանյութ)

Լևեն Կյուրզավա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով