23:25  ,  16 հունվարի, 2021

«Չելսին» արտագնա հաղթանակ տարավ, արդյունքներ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»: Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմից աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը: Դաշտի տերերը 44-րդ րոպեից հանդես էին գալիս 10 խաղացողներով:

«Չելսին» 29 միավորով 7-րդն է, իսկ «Ֆուլհեմը» 12 միավորով 18-րդ տեղում է:

Տուրը հաղթական ստացվեց նաև «Վեստ Բրոմվիչի», «Բրայթոնի» ու «Վեստ Հեմի» համար:

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Չելսի»՝ 0:1 (տեսանյութ)

Մեյսոն Մաունթ, 78

Հեռացում` Անտոնի Ռոբերտսոն, 44 («Ֆուլհեմ»)

«Վուլվերհեմփթոն» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2:3 (տեսանյութ)

Ֆաբիո Սիլվա, 37, Ուիլի Բոլի, 43 – Մատեուս Պերեյրա, 8 (11մ), 56 (11մ), Սեմի Աջայի, 52

«Լիդս» - «Բրայթոն»՝ 0:1 (տեսանյութ)

Նիկ Մոպե, 17

«Վեստ Հեմ» - «Բարնլի»՝ 1:0 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով