18:22  ,  16 հունվարի, 2021

Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը մարզվում են ԲԿՄԱ-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը և ազգային թիմի թեկնածու Պետրոս Ավետիսյանն այս օրերին մարզվում են Երևանի ԲԿՄԱ-ի հետ: Նրանք Հայաստանի Առաջին խմբի առաջատարի կազմում մարզվում են մարզավիճակ պահպանելու համար:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ 2 ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվել են ղազախական «Տոբոլի» հետ: Արման Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա «Տոբոլ», իսկ 25-ամյա Պետրոս Ավետիսյանը դեռ սպասում է ղազախական ակումբի որոշմանը:

Արման Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է Երևանի «Փյունիկը»: 27-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ երևանյան ակումբ, որի կազմում խաղացել է 2010-2014-ը:

Հիշեցնենք, որ «Տոբոլը» գլխավորում է հայ մասնագետ Գրիգորի Բաբայանը: Ղազախստանի ավարտված առաջնությունում Արման Հովհաննիսյանը մասնակցել է ընդամենը 3 խաղի, իսկ Պետրոս Ավետիսյանն անցկացրել է 12 հանդիպում և դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: 2 ֆուտբոլիստներն էլ «Տոբոլին» միացել են 2020 թվականի սկզբնամասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս