Հայտնի է «Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Արմինիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի տնային խաղում:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» փոխարինողների թվում է:
Հունվարի 16-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18:30-ին:
Հիշեցնենք, որ 27-ամյա Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում նախորդ անգամ հանդես եկել է 2019-ի դեկտեմբերի 17-ին, երբ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի խաղում խաղացել է «Ունիոն Բեռլինի» դեմ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 6 խաղի ու դարձել մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
A-U-F-S-T-E-L-L-U-N-G @SAPSports präsentiert: Unser Team für #TSGDSC pic.twitter.com/yJ1Xf61BSS
— TSG Hoffenheim (@tsghoffenheim) January 16, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում