17:13  ,  16 հունվարի, 2021

«Ալաշկերտը» Աղեկյանի դուբլի օգնությամբ հաղթել է «Փյունիկ-2»-ին

Տարվա առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» 3:2 հաշվով ուժեղ է գտնվել «Փյունիկ-2»-ից: «Ալաշկերտի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Գրիգոր Աղեկյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ: Աղեկյանը երկրորդ գոլը խփել է շրջադարձ հարվածով: «Փյունիկ-2»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Նարեկ Հովհաննիսյանը։ 

Հանդիպումն անցկացվել է «Փյունիկի» մարզաբազայում: «Ալաշկերտը» հանդես է եկել խառը կազմով, որում ընդգրկված էին նաև երիտասարդ և փորձարկվող ֆուտբոլիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում