21:25  ,  16 հունվարի, 2021

Շվեդիայի հավաքականի խաղացողը խոստովանել է, որ գեյ է

3×3 բասկետբոլի Շվեդիայի հավաքականի խաղացող Մարկո Լեմանը հայտնել է, որ ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում: 27-ամյա մարզիկի հայտարարությունը հրապարակվել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) կայքում:

Մարկո Լեմանը խոստովանել է, որ որոշել է այդ հայտարարության համար չսպասել կարիերան ավարտելուն:

«Ես այնքան շատ եմ փոխել անհատականությունս, որ դա ազդել է իմ հոգեբանական վիճակի վրա: Ամեն շաբաթ նույն պատկերն է: Ընկերս ինձ տանում է օդանավակայան, և քիչ անց երջանիկ գեյը վերածվում է առանց հույզերի պրոֆեսիոնալ մարզիկի, որը ցանկանում է խոսել իր անձնական կյանքի մասին»,- ասել է Մարկո Լեմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում