16:11  ,  16 հունվարի, 2021

«Միլանը» ներկայացրել է տարվա առաջին նորեկին (ֆոտո)

Թուրինի «Տորինոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Սուալիհո Մեյտեն կարիերան կշարունակի «Միլանում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Միլանյան ակումբը մինչևը այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին և ունի նրա տրանսֆերային իրավունքը գնալու հնարավորություն: «Միլանում» նա հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:

Մեյտեն 2018-ին «Մոնակոյից» էր տեղափոխվել «Տորինո», որը 11.5 միլիոն եվրո է վճարել նրա տրանսֆերի համար: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 խաղի, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում