01:40  ,  16 հունվարի, 2021

«Լացիոն» ուժեղ էր «Ռոմայից»՝ 3։0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում տեղի ունեցավ հռչակավոր հռոմեական դերբին։ «Լացիոն» ընդունեց «Ռոմային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի կազմում հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։ 23-րդ րոպեին «Լացիոյի» առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն, որը երկրորդ խաղակեսում խփեց նաեւ իր երկրորդ գոլը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա դեղին քարտ ստացավ 90-րդ րոպեին։

«Ռոման» 34 միավորով երրորդ տեղում է եւ 2 հանդիպում քիչ անցկացրած ու չորրորդ տեղում ընթացող «Յուվենտուսից» առաջ է 1 միավոր։ «Լացիոն» 31 միավորով 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Լացիո» - «Ռոմա»՝ 3։0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 14, Լուիս Ալբերտո, 23, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով