21:13  ,  15 հունվարի, 2021

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն մարզիչը

«Աստոն Վիլայի» 49-ամյա անգլիացի գլխավոր մարզիչ Դին Սմիթը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի դեկտեմբերի լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Աստոն Վիլան» անցած ամիս Անգլիայի առաջնությունում տարել է երեք հաղթական, երկու հանդիպում ավարտել է ոչ ոքի։

2010 թվականից հետո առաջին անգամ է «Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչն արժանանում այս մրցանակին։

 «Աստոն Վիլան» Անգլիայի ընթացիկ առաջնության 15 խաղում վաստակել է 26 միավոր եւ 8-րդ տեղում է։

Դեկտեմբերի լավագույն մարզիչի կոչմանը հավակնում էին նաեւ Կառլո Անչելոտին («Էվերտոն»), Շոն Դայչը («Բարնլի») եւ Ուլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով