19:40  ,  15 հունվարի, 2021

Ֆերնանդեշը չորրորդ անգամ ճանաչվեց Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացող՝ սահմանելով ռեկորդ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվեց Անգլիայի առաջնության դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։

26-ամյա պորտուգալացի խաղացողը Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջինն է, ում հաջողվում է մեկ օրացուցային տարում չորս անգամ ճանաչվել ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Անցած ամիս Ֆերնանդեշը Անգլիայի առաջնությունում մասնակցել է 6 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Դեկտեմբերի լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաեւ Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Անվար Էլ-Գազին, Էմիլիանո Մարտինեսը (երկուսն էլ՝ «Աստոն Վիլա»), Ջոն Սթոունսը («Մանչեսթեր Սիթի»), Թոմաշ Սոուչեկը («Վեստ Հեմ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Բեն Մին («Բարնլի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով