17:50  ,  15 հունվարի, 2021

Եռակի օլիմպիական չեմպիոնը կյանքից հեռացել է 55 տարեկանում (ֆոտո)

Ակադեմիական թիավարության եռակի օլիմպիական չեմպիոն Քեթլին Հեդլը մահացել է 55 տարեկանում, hաղորդում է Կանադայի թիավարության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Վերջին 6 տարիներին նախկին մարզուհին պայքարում էր կրծքի քաղցկեղի դեմ: Նա ուներ նաև այլ հիվանդություններ:

Քեթլին Հեդլը Կանադայի թիմի կազմում 2 ոսկե մեդալ էր նվաճել 1992թ. Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերում, ինչպես նաև հաղթել էր Ատլանտա-1996 Օլիմպիական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս