14:45  ,  15 հունվարի, 2021

Հունտելարը փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին և գրանցել հաղթական դուբլ

Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Կլաս-Յան Հունտելարը տպավորիչ արդյունավետություն է ցուցադրել «Տվենտեի» դեմ Հոլանդիայի առաջնության 16-րդ տուրի արտագնա խաղում (3:1):

Հոլանդիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու իտալական «Միլանի» նախկին հարձակվողը 1:1 հաշվի ժամանակ փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին, իսկ մեկ րոպե անց առաջ է մղել «Այաքսին»: Հաջորդ րոպեին 37-ամյա ֆուտբոլիստը նաև դուբլ է ձևակերպել:

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Հունտելարը մասնակցել է 11 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում