21:09  ,  14 հունվարի, 2021

«Փյունիկը» հավաք եւ ընկերական հանդիպումներ կանցկացնի ԱՄԷ-ում

Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին՝ «Փյունիկն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հավաքը կմեկնարկի հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 14-ին։ Մեր թիմը կհանգրվանի Novotel Sharjah Expo Centre հյուրանոցային համալիրում։ Մարզումները կանցկացվեն «Շարժա» մարզամշակութային կենտրոնում։ 

Gold’s Gym Training Camp-ի շրջանակներում «Փյունիկը» կանցկացնի ընկերական խաղեր։ Մրցակից թիմերը հայտնի կլինեն շուտով։ 

Մրցաշրջանի երկրորդ հատվածը «Փյունիկը» կսկսի փետրվարի 28-ին «Շիրակի» դեմ խաղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով