12:59  ,  14 հունվարի, 2021

Դե Բրույնեն գոլային փոխանցումներով շրջանցեց Թիերի Անրիին

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում (1:0) 75-րդ գոլային փոխանցումն է կատարել Պրեմիեր լիգայում:

Այդ ցուցանիշով բելգիացին շրջանցել է Լոնդոնի «Ասրենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիին և բարձրացել 11-րդ տեղ:

Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում են Թեդի Շերինգեմը (76 գոլային փոխանցում), Դևիդ Բեքհեմը (80), Ջեյմս Միլները (85), Սթիվեն Ջերարդը (92), Դավիդ Սիլվան (93), Դենիս Բերգկամպը (94), Ֆրենկ Լեմպարդը (102), Ուեյն Ռունին (103), Սեսկ Ֆաբրեգասը (111) և Ռայան Գիգզը (162):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս