02:31  ,  14 հունվարի, 2021

Գերմանիայի գավաթ․ «Բավարիայի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Մյունխենի «Բավարիան» դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից՝ 1/16 եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելով երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Հոլշթայն Կիլին»։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարած թիմը հյուրընկալվեց «Հոլշթայն Կիլին» եւ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը՝ 2։2։ Հիմնական ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց, իսկ 11 մետրանոցներով «Բավարիան» պարտվեց 5։6 հաշվով։ Չեմպիոնների կազմում վրիպեց իսպանացի կիսապաշտպան Մարկ Ռոկան։

Գերմանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Հոլշթայն Կիլ» - «Բավարիա»՝ 2։2, 11մ՝ 6։5 (տեսանյութ)

Ֆին Բարտելս, 37, Հաուկե Վալ, 90+5 - Սերժ Գնաբրի, 14, Լերոյ Սանե, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում