23:21  ,  13 հունվարի, 2021

Դեմբելեն «Լիոնից» տեղափոխվեց «Աթլետիկո»

Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

«Աթլետիկոն» 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ կնքել է կես տարվա վարձակալության պայմանագիր՝ վճարելով 1,5 միլիոն եվրո։ «Աթլետիկոն» հնարավորություն ունի ամռանը 33,5 միլիոն եվրոյով գնել Մուսա Դեմբելեին, որը «Լիոնում» հանդես էր գալիս 2018 թվականից։ Դրանից առաջ նա ներկայացրել է շոտլանդական «Սելթիկը» եւ անգլիական «Ֆուլհեմը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 16 հանդիպման, խփել է 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում