19:47  ,  13 հունվարի, 2021

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը Պորտուգալիայից տեղափոխվեց Ռուսաստան

Վրաստանի հավաքականի հարձակվող Գիորգի Արաբիձեն պորտուգալական «Նասիոնալից» տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռոտոր»։ 22-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ արդեն պայմանագիր է կնքել Վոլգոգրադը ներկայացնող ակումբի հետ։

«Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկեւիչն ինձ ճանաչում է Ուկրաինայից, երբ Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչն էր, իսկ ես հանդես էի գալիս Դոնեցկի «Շախտյորի» պահեստային թիմում։ «Ռոտորը» «Նասիոնալի» հետ պայմանավորվել է կես տարվա վարձակալության մասին, սակայն ես չեմ ցանկանում վերադառնալ Պորտուգալիա։ Վարձակալության պայմանագրում կա իմ տրանսֆերը գնելու կետ»,- Արաբիձեի խոսքը մեջբերում է Sportbox-ը։

Անցած մրցաշրջանը Արաբիձեն սկսել էր թուրքական «Ադանասպորում»։ 2020թ․ ամռանը Պորտուգալիա վերադառնալուց հետո նա չընդգրկվեց «Նասիոնալի» հայտացուցակում եւ մարզվել է անհատական ծրագրով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում