17:49  ,  13 հունվարի, 2021

Մենի Պակյաո. Ցանկանում եմ մենամարտել MMA-ի մարտիկի հետ

Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն մոտ 1.5 տարի բացակայում է ռինգից, սակայն ցանկանում է ուժերը չափել խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ:

«Տերենս Կրոուֆորդը և Էրոլ Սպենս կրտսերը տարբերակներ են, սակայն հիմա ես ցանկանում եմ մենամարտել MMA-ի մարտիկի հետ: Իմ հոնորարի մեծ մասը կնվիրաբերեմ Ֆիլիպիններում Covid-19-ից տուժածներին»,- 42-ամյա բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է SB Nation-ը:

Մենի Պակյաոն պրոֆեսիոնալ ռինգում տարել է 62 հաղթանակ, կրել 7 պարտություն ու գրանցել 2 ոչ ոքի: Քոնոր Մաքգրեգորը հունվարի 23-ին Աբու Դաբիում մենամարտ է անցկացնելու ամերիկացի Դասթին Պորիեի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English