02:12  ,  13 հունվարի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Էվերտոնի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության առաջին տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բարնլիին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։

«Մանչեսթեր Յունայթեդը» 36 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղ նահանջած չեմպիոն «Լիվերպուլին»։

«Էվերտոնը» 18-րդ տուրի խաղում մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վուլվերհեմփթոնի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

«Էվերտոնը» 32 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիին» եւ չորրորդն է։

Անգլիայի առաջնություն, առաջին տուրից տեղափոխված խաղ

«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1 (տեսանյութ)

Պոլ Պոգբա, 71

18-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Էվերտոն»՝ 1։2 (տեսանյութ)

Ռուբեն Նեւեշ, 14 - Ալեքս Այուոբի, 6, Մայքլ Քին, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով