22:17  ,  12 հունվարի, 2021

Արթուր Աբրահամը՝ Եռաբլուրում․ Վեհ ցավի ու վշտի մեջ բառերն ավելորդ են

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այցելել է Եռաբլուր։

«Վեհ ցավի ու վշտի մեջ բառերն ավելորդ են։ Իմ խոնարհումը մեր հերոսներին»,- գրել է Արթուր Աբրահամը Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութի վերնագրում։

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Արթուր Աբրահամը միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում