22:43  ,  12 հունվարի, 2021

Կրկնակի օլիմպիական չեմպիոնը մասնակցել է Կապիտոլիումի գրավմանը

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լողորդ Քլիթ Քելերը մասնակցել է ԱՄՆ-ի Կապիտոլիումի գրավմանը հունվարի 6-ին, հաղորդում է Swimming World-ը։ 38-ամյա Քելերին նկատել են Թվիթերում հրապարակված տեսանյութերից մեկում։ Նա աչքի չի ընկել ագրեսիվ վարքով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունում դեմոկրատ Ջո Բայդենին պարտված Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք՝ տապալելով Սենատի նիստը, որը պետք է հաստատեր նախագահական ընտրության արդյունքները։ Կոնգրեսն ավելի ուշ հաստատեց Բայդենի հաղթանակը։ Երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

Քելերը կրկնակի օլիմպիական չեմպիոն է (2004, 2008), Օլիմպիական խաղերի արծաթե (2000) եւ բրոնզե (2000, 2004) մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն (2002, 2005, 2007)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English