14:10  ,  12 հունվարի, 2021

Ձյուդոիստներն օլիմպիական վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Թել Ավիվում

Հայաստանի առաջատար ձյուդոիստները հունվարի 15-ից երկշաբաթյա հավաք կանցկացնեն Ծաղկաձորում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը հայտնել է, որ հավաքին կմասնակցեն 16 մարզիկներ։

Հավաքից հետո լավ մարզավիճակի հասած ձյուդոիստները կմասնակցեն Թել Ավիվում փետրվարի 18-ին մեկնարկելիք միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին։

Նշվում է, որ մրցաշրջանը հագեցած կլինի ուսումնամարզական հավաքներով և վարկանիշային մրցաշարերով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում