16:45  ,  11 հունվարի, 2021

Ճապոնիայի բնակչության 80.1 տոկոսը դեմ է Օլիմպիական խաղերի անցկացմանը

Ճապոնիայի բնակչության 80.1 տոկոսը դեմ է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ու Պարալիմպիկ խաղերի անցկացմանը կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այդ մասին է վկայում Kyodo գործակալության հարցումը հեռախոսազանգերով:

Հարցվածների 35,3 տոկոսը կողմ է արտահայտվել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի չեղարկմանը, իսկ 44,8 տոկոսը կարծում է, որ մրցումները դարձյալ պետք է հետաձգվեն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում