12:36  ,  11 հունվարի, 2021

NBA. «Լեյքերսն» ուժեղ էր «Հյուսթոնից», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» տանը 102:120 հաշվով պարտվել է գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսին»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Լեյքերսի» բասկետբոլիստ Էնթոնի Դևիսը, որը վաստակել է 27 միավոր, իսկ Լեբրոն Ջեյմսը հյուրերին բերել է 18 միավոր: «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը հավաքել է 20 միավոր:

«Գոլդեն Սթեյտը» 106:105 հաշվով տնային հաղթանակ է տարել «Տորոնտոյի» նկատմամբ: «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստեֆեն Կարին դիպուկ է իրացրել 16 նետումներից միայն 2-ը: Դա «Գոլդեն Սթեյտի» վատագույն ցուցանիշն է վերջին 20 տարում: 

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դետրոյտ» – «Յուտա»՝ 86:96 (19:34, 21:23, 28:17, 18:22)

«Կլիպերս» – «Չիկագո»՝ 130:127 (22:31, 30:28, 42:35, 36:33)

«Բրուքլին» – «Օկլահոմա»՝ 116:129 (41:29, 22:28, 18:37, 35:35)

«Նյու Յորք» – «Դենվեր»՝ 89:114 (21:28, 17:31, 26:23, 25:32)

«Մինեսոտա» – «Սան Անտոնիո»՝ 96:88 (25:22, 19:27, 22:20, 30:19)

«Գոլդեն Սթեյտ» – «Տորոնտո»՝ 106:105 (31:24, 30:27, 26:21, 19:33)

«Հյուսթոն» – «Լեյքերս»՝ 102:120 (21:25, 25:40, 29:23, 27:32)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում