01:44  ,  11 հունվարի, 2021

«Յուվենտուսն» ուժեղ էր «Սասուոլոյից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տանը խաղաց «Սասուոլոյի» հետ։ Թուրինյան թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում կարմիր քարտ ստացավ հյուրերի իսպանացի կիսապաշտպան Պեդրո Օբյանգը։

Երկրորդ խաղակեսում առաջինը հաջողության հասավ «Յուվենտուսը»։ 50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի պաշտպան Դանիլոն։ Սակայն 8 րոպե անց «Սասուոլոն» կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Գրեգորե Դեֆրելը։

Իտալացի Անդրեա Պիռլոյի գլխավորած թիմին 82-րդ րոպեին առաջ մղեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին։ Ավելացված ժամանակում աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Յուվենտուսը» (16 խաղ) 33 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ «Ռոմայից» (17 խաղ)։ «Սասուոլոն» (17 խաղ) 7-րդն է՝ 29 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Յուվենտուս» - «Սասուոլո»՝ 3։1 (տեսանյութ)

Դանիլո, 50, Աարոն Ռեմսի, 82, Կրիշտիանու Ռոնալդու, 90+2 - Գրեգորե Դեֆրել, 58

Հեռացում՝ Պեդրո Օբյանգ («Սասուոլո»), 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով