22:48  ,  10 հունվարի, 2021

«Տոտենհեմը» 8-րդ լիգայի թիմին հաղթեց 5։0 հաշվով

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմը» Քրոսբիում հյուրընկալվեց 8-րդ լիգայի «Մարին» թիմին եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Կառլոս Վինիսիուսը։ Աչքի ընկան նաեւ բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան եւ անգլիացի կիսապաշտպան Ալֆի Դեւայնը։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մարին» - «Տոտենհեմ»՝ 0։5 (տեսանյութ)

Կառլոս Վինիսիուս, 24, 30, 37, Լուկաս Մոուրա, 32, Ալֆի Դեւայն, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում