20:02  ,  10 հունվարի, 2021

«Նապոլիի», «Լացիոյի» եւ «Վերոնայի» հաղթանակները (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

«Լացիոն» արտագնա խաղում մրցեց «Պարմայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

«Վերոնան» սեփական խաղադաշտում հանդիպեց «Կրոտոնեի» հետ եւ մրցակցին պարտության մատնեց 2։1 հաշվով։

«Նապոլին» 31 միավորով 5-րդ տեղում է, «Լացիոն» 28 միավորով 8-րդն է, «Վերոնան» ունի 27 միավոր եւ 9-րդն է։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 1։2 (տեսանյութ)

Կեւին Լասանյա, 27 - Լորենցո Ինսինիե, 15, 11մ, Տիեմուե Բակայոկո, 90

«Պարմա» - «Լացիո»՝ 0։2 (տեսանյութ)

Լուիս Ալբերտո, 55, Ֆելիպե Կայսեդո, 67

«Վերոնա» - «Կրոտոնե»՝ 2։1

Նիկոլա Կալինիչ, 16, Ֆեդերիկո Դիմարկո, 25 - Ժունիոր Մեսյաս, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում